Հաղթահարելով կախվածությունը
Հաղթահարելով
կախվածությունը
Երբ ես տեսա Ռուբենին, թվում էր, թե նա մահվան շեմին է: Երկար գրկախառնումից հետո նայեցի նրա աչքերի մեջ, որոնք արդեն փոս էին ընկել: Աչքերն արցունքոտ էին: Նա ասաց, որ լավ, կոկիկ տեսք ունեմ, և ինքը հպարտ է տեսնել, որ ես հարբած չեմ: Ուղիղ նայելով նրա աչքերի մեջ՝ ասացի. «Ռուբեն, դու չպետք է այդպես ապրես»: Ապշած հայացքով, գլուխը մի փոքր հետ գցած՝ նա արձագանքեց՝ հարցնելով. «Չպե՞տք է»: Ոչ ոք երբեք Ռուբենին նման բան չէր ասել: Իմ հին ընկերը, ով ինձ հետ միասին թմրանյութ էր օգտագործում, ով չարաշահել էր այդ նյութերը ամբողջ գիտակից կյանքի ընթացքում, ինչպես ես ու կինս, այլ ձև չգիտեր:
Սակայն բարի լուր կա: Ոչ ոք չպետք է ապրի անհաղթահարելի թվացող կախվածությամբ: Ես ու կինս ազատագրվեցինք դրանից 25 տարի այդ վիճակում լինելուց հետո. դու նույնպես կարող ես դա անել:
Որոշ մարդիկ իրենց կյանքն անց են կացնում՝ ցավից թեթևացում փնտրելով: Ցավն ու թեթևացումը գալիս են տարբեր հոգեկան ու ֆիզիկական միջոցներով: Հավատում ես թե ոչ, կախվածությունը հաճախ օգտագործվում է որպես պաշտպանական միջոց: Մարդիկ կախվածության մեջ են մնում ողջ կյանքի ընթացքում: Կա երկու տարբերակ՝ կախվածություն նյութերից և կախվածություն մարդկանցից, այն է՝ հակում դեպի նյութերը և վարքագծային կախվածություն:
Կախվածություն առաջացնող տարածված նյութերից են մարիխուանան, մետաֆետամինը, հերոինը, կոկաինը, ալկոհոլը, ծխախոտը, կոֆեինը, ինչպես նաև ցավազրկող դեղամիջոցները: Վարքագծային կախվածությունը շատ ավելի խորն է ու բարդ: Այն դրսևորվում է տարբեր ձևերով՝ խաղամոլությունից մինչև բարկություն, սեռական հակվածություն, խանդ, բամբասանք, կախվածություն սարքավորումներից, սննդից, աշխատանքային գերծանրաբեռնվածություն, կամ վարքագծի այլ դրսևորումներ, որոնք մարդիկ օգտագործում են իրականությունից խույս տալու նպատակով:
Խնդիրները՝ ի սկզբանե
Վատ հակումները հաճախ ի հայտ են գալիս մանուկ հասակում: Թեև դու կարող ես այդ մասին չիմանալ, վաղ տարիքում ուղեղը զարգացնում է իր ուրույն հնարքները և քիմիական նյութերը, որոնք պետք է հետագայում թույլ տան քեզ ապրել և պայքարել կյանքի վայրիվերումների դեմ: Եթե որևէ պատճառով (ֆիզիկական վատ հակումներ, խոսքի չարաշահում, անտարբերություն, սեռական շահագործում, և այլն) այս հնարքները չեն զարգացել իրենց ողջ հնարավորություններով, ապա դու կհայտնվես կյանքի պայքարում այլ միջոցների փնտրտուքի մեջ:
Դու հիմա էլ կարող ես գտնվել այս իրավիճակներից մեկում՝ անգիտակցաբար փորձելով պայքարել անցյալի թողած սպիների ու հոգեկան ապրումների դեմ: Հնարավոր է, դու փնտրում ես ցավերի թեթևացում վարքագծի այս կամ այն դրսևորմամբ, կամ գիտակցաբար օգտագործում ես նյութեր, որոնք վատ են անդրադառնում քեզ վրա. սակայն ուրիշ ոչինչ թեթևացում չի բերում: Դու ասում ես քո սրտում՝ ո՞վ կարող է հեռացնել սա ինձանից, սա է միակ միջոցը, որով կարող եմ շարունակել ապրել: Երբեմն դու նույնիսկ չես կարողանում բնորոշել ցավը և խնդիրները, որոնցից փախչում ես, և սա հենց այն է, ինչը դժվարացնում է կախվածությունից ձերբազատումը: Երբեմն կախվածությունը պարզապես նպաստում է մարդկային բնական ցանկությունների առաջացմանը: Աստվածաշունչն ասում է. «Բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկությունից հրապուրված և խաբված։ Ե? ????????? ?? ???????????? ?????? ?? ?????? ? ????. ?? ????? ?? ??? ?? ????????? ?? ??? ????? (վ այնուհետև որ ցանկությունը հղացած է՝ ծնվում է մեղք. Եվ մեղքն էլ երբ որ կատարվում է՝ մահ կծնի» (Հակոբոս 1.14-15): Աստվածաշունչը նկարագրում է ինչ-որ մեկին այս ակնհայտորեն անհույս վիճակում որպես ստրուկի, ով բռնված է «իր մեղքի չվաններով» (Հովհաննես 8.34, Հռոմեացիս 6.16, Առակաց 5.22):
Կախվածությունը հաճախ անհույս իրավիճակի է նման և, հավատա՛ ինձ, բարեկամ, ես եղել եմ դրանում: Քո կախվածությունը սովորություն է, որը կառավարում է քեզ. դո՛ւ չես կառավարում այն: Սովորությունը թելադրում է քեզ՝ երբ և որտեղ ներգրավվես նրանում: Ամենավերջում, ամեն անգամ, երբ դու որոշում ես կայացնում հօգուտ վարքագծային կախվածության, նյարդային կամրջակներ են ձևավորվում, որոնք ավելի են ամրապնդում քո կախվածությունը:
Հաղթահարում
Եվ ուրեմն, ինչպե՞ս ես փոխում խնդիրների լուծման մեխանիզմները: Ինչպե՞ս ես ձերբազատվում սովորություններից, որոնք հեշտասեր ցանկությունների օգնությամբ այնպես խորը մխրճվել են քո նյարդային համակարգի կամրջակների մեջ: Ինչպե՞ս կարող ես նոր ապագա կառուցել քեզ համար: Այս գրքույկը չի կարող յուրաքանչյուր մարդու համար տալ այս հարցերի լիակատար պատասխանները: Յուրաքանչյուր դեպք եզակի է, իսկ քո ապաքինման գործընթացը անհատական ուշադրություն և խորհուրդներ է պահանջում, որոնցից մի քանիսը կարող ես գտնել գրքույկի վերջին հատվածում: Սակայն առաջին քայլը, որը նույնն է ապաքինման տանող բոլոր հաջող ճանապարհներին, այն իրողության ընդունումն է, որ դու չպետք է ապրես վատ հակումներով, և պետք է ջանք անես ճանաչել քո խնդրի լուծման աղբյուրը:
Դու Հայր ունես երկնքում, Ով չի ցանկանում, որ դու ապրես, քո կախվածություններին շղթայված: Նա կամեննում է, որ դու ապրես ազատ ու երջանիկ:
Նա փափագում է, որ դու թողնես քո անցյալը հենց այնտեղից, ուր որ հասել ես: Դա կդառնա խնդիրների լուծման քո մեխանիզմը: Եվ որպեսզի այս օրհնությունները քոնը լինեն, Նա տվել է Իր Որդուն, և այդ Նվերի միջոցով տալիս է այն մեծ զորությունը, որով կարող ես խուսափել քեզ կապող շղթաներից: Լսի՛ր Նրա խոստումը. «Քեզ ուրիշ փորձություն չէ պատահել, բացի մարդկային փորձությունից. բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13): Ազատագրումը հնարավոր է և նույնիսկ՝ ապահովված: Աստված կարող է քանդել քո կյանքի սովորությունների շրջանը: Նա «կարող է փրկել նրանց, որ նրանով մոտենում են Աստծուն» (Եբրայեցիս 7.25).
Անընդհատ տապալումները ձեզնից գողացե՞լ են հույսը: Ձեր կարողության բացակայության և տապալումների վրա կենտրոնանալը հուսահատեցնող է, սակայն Աստծուն նայելը և Նրա ուժին վստահելը խնդիրները հանգեցնում են ճիշտ հեռանկարին: Մի պահ նայե՛ք իրականությանը: Այն անձը, ում հակված եք ամենաշատը վստահել, դուք ինքներդ եք: Դժբախտաբար, մարդիկ բազմիցս համոզվել են, որ իրենց ճակատագրերի լավ տնօրինողներ չեն: Անկեղծ ասած՝ մենք վստահել ենք սխալ անձնավորության: Աստվածաշունչն Առակաց 3.5-ում ասում է. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտով, և քո հասկացողությանը մի՛ վստահիր»: Աստված սա ասելու պատճառ ունի: Նա գիտի, որ քո հասկացողությունը սխալ է: Նա գիտի, որ քո զգացմունքները վիրավորված են: Նա գիտի, որ դու անում ես ամեն հնարավորը, սակայն նաև գիտի, որ պետք է վստահես Իրեն և Իր կարողությանը, այլապես քո հույսն ու դրդապատճառները կկորչեն: Նա քեզ համար նոր ճանապարհ է նախանշել, մի միջոց, որը համակարգված ձևով փոխարինում է վատ վարքագիծը լավով, Նա փոխում է ուղեղի նյարդային կապերը, որպեսզի այն լավ աշխատի՝ գործելով քո օգտին և ոչ թե ի վնաս քեզ:
Մի անգամ Հիսուսը հարցրեց մի հիվանդ, հաշմանդամ մարդու. «Կամենո՞ւմ ես առողջ լինել» (Հովհաննես 5.6): Բարեկա՛մս, այս հարցը Նա այսօր ուղղում է նաև քեզ: Դու չպե՛տք է այսպես ապրես: Դու ցանկանո՞ւմ ես լավը դառնալ: Ազատության, խաղաղության և հաղթանակի կյանքը հնարավոր է քեզ համար: Դու չպետք է լինես այնպիսին, ինչպիսին իմ ընկեր Ռուբենն է: Հիսուսը մեկնել է Իր ձեռքը աննկարագրելի քնքշանքով և ցավով՝ ասելով. «Չե՞ս ցանկանում լավը լինել»: