facebook script

Նվեր քեզ համար

Նվեր քեզ համար

Հեռախոսազանգը, այն, որին բոլորն էին սպասում և որից նաև սարսափում էին, հնչեց վաղ առավոտյան` ժամը 02:00-ին: «Մենք Հակոբի* համար սիրտ ունենք»,- ասաց ձայնը: Բոլորը հույսով սպասում էին այս զանգին, որովհետև տասներկուամյա Հակոբի անունն արդեն շատ օրեր սրտի փոխպատվաստման ցուցակում էր, և շատ շուտով նրա վիճակը կարող էր վատթարանալ այն աստիճան, որ նա այլևս չէր կարող համարվել լավ թեկնածու սրտի փոխպատվաստման համար: Այդ դեպքում նրա անունը կհանվեր ցուցակից՝ իր հետ տանելով նրա վերջին հույսը: Բայց այդ օրը Հակոբն ու նրա ընտանիքը ստացան անհավատալի նվեր՝ նոր սիրտ, նոր կյանք:

Աստվածաշունչն ասում է, որ մեր վիճակն ավելի անհույս է, քան Հակոբինը, ավելի անհույս ու վտանգված, քան այս կյանքն է: Մենք վաստակել ենք հավիտենական մահ, որովհետև «մեղքի վարձքը մահն է» (Հռոմեացիս 6.23), և «ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքից պակասված են» (Հռոմեացիս 3.23): Երբ մենք հասկանում ենք նախորդ համարը բնագրի լեզվով, գիտակցում ենք, թե որքան սարսափելի վիճակում ենք հայտնվել: «Պակասված» թարգմանված բառը ցույց է տալիս գործողությունը ընթացքի մեջ. մենք շարունակում ենք պակասվել:

Լավ ժամանակներում մենք ինքներս մեզ հեշտությամբ համոզում ենք, թե իսկապես լավ մարդիկ ենք, նկատեք՝ ոչ կատարյալ, սակայն իսկապես ոչ էլ չար: Այն ժամանակ, երբ հարևանը աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում է ստանում, որի հույսը մե՛նք ունեինք, կամ նոր մեքենա է գնում, մենք մեր սրտերում նախանձ ենք հայտնաբերում: Տեսնում ենք հմայիչ մոդելի կամ դերասանուհու, և կիրքն իրեն նորից զգացնել է տալիս: Ասենք մեքենան փողոցով սրընթաց անցնում է մեր առջևով, մենք մեծ բարկություն ենք ապրում, որը, սակայն, զարմացնում է մեզ: Որքան անկեղծորեն ենք քննում մեր կյանքը, այնքան ավելի լավ ենք տեսնում մեր մեղավորությունը:

Անկեղծ հայացք

Մի երիտասարդ աթեիստ, Օքսֆորդի համալսարանի դասախոս, խորը հայացք գցելով իր վրա, զարմացավ նրանից, ինչ հայտնաբերեց: Նա գրեց. «Ես հայտնաբերեցի, թե ինչն է ինձ վախեցնում. կրքերի գազանանոցը, ձգտումների հոգեբուժարանը, ահերի տնկարանը, շոյող ատելությունների հարեմը: Իմ անունը լեգեոն էր»  (Կ. Ս. Լյուիս, Ուրախությունից ապշած): Ասում են, որ մեղքը ծագում է մեր մեղավոր սրտերից: «Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարի է բխում, և չար մարդն իր սրտի չար գանձից չար է բխում» (Ղուկաս 6.45): Իսկապես, մեր մեղավոր սրտերը մեզնից թաքցնում են մեր իրական մեղավորությունը, որովհետև «խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված» (Երեմիա 17.9):

Մենք հայտնաբերում ենք, որ, ինչպես Հակոբինը, մեր սիրտը ևս մեր խնդիրների աղբյուրն է: Մենք չենք պատրաստվում ավելի լավը դառնալ: Կառավարման ոչ մի համակարգ, ոչ մի բուժում մեզ չի օգնի: Մեր արատավոր սրտերը պետք է փոխարինվեն նորերով, այլապես մենք կմեռնենք: Հակոբը ստիպված էր իր անունը գրանցել ցուցակում և սպասել: Ոչ մի գումարով չէր կարելի ձեռք բերել այն, ինչի կարիք նա ուներ: Եթե ոչ ոք նրան սիրտ չտար, նա կմահանար:

Մեր դեպքը նման է սրան, սակայն այս հուսահատ իրավիճակում Աստվածաշունչն ունի հրաշալի լուր մեզ բոլորիս համար: Այն վստահեցնում է, որ այդպիսի նվեր կարելի է գտնել. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում, և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ» (Եզեկիել 36.26).

Նույնիսկ ավելի լավ. չկա ոչ մի սպասման ցուցակ: Սրտի այս փոխարինումն անմիջապես հասանելի է: Փոխարինելով մեր սրտերը նորերով՝ մենք ոչ միայն կշարունակենք ապրել, այլև կվայելենք լավագույն որակի կյանք

Հակոբի ընտանիքը վախենում էր հեռախոսազանգից, որովհետև ընթացակարգը պահանջում էր լուրջ ռիսկեր: Նախքան առողջ սրտի փոխպատվաստումը  Հակոբի սիրտը պետք է հանեին: Վիրահատությունը սկսելուց հետո հետդարձ չէր կարող լինել: Տարված իրենց տանջալի մտքերով՝ նրա ծնողներն արթնացան այնքան վաղ, որ դեռ մութ էր, պատրաստվեցին և պատրաստեցին Հակոբին դեպի հիվանդանոց ճակատագրական ճամփորդությանը: Երբ տեղ հասան, նրանց որդուն անվասայլակով տարան:

Մենք նույնպես պետք է անցնենք այսպիսի մահվան միջով: Ինչպես Հակոբը ստիպված եղավ թույլ տալ վիրաբույժներին հեռացնել իր սեփական սիրտը նախքան   դրա փոխպատվաստումը, այնպես էլ մենք պետք է հրաժարվենք մեր բնական սրտերից: Մենք պետք է ընդունենք, որ մեզ ավելին է պետք, քան այս կամ այն բանը փոխելը, ավելին, քան փոքր հարմարեցումը կամ շտկումը: Մենք արմատական վիրահատության կարիք ունենք: Սրանից պակասը օգուտ չի կարող տալ:

Թանկ նվեր

Այս սարսափեցնող վտանգը հարուցում էր մեկ պատճառ, որ Հակոբն ու նրա ծնողները վախենային հեռախոսազանգից, այն, որն ազդարարեց, թե սիրտը գտնվել է: Մինչ Հակոբի ծնողներն ուրախանում էին իրենց որդու համար ավելի լավ կյանքի հնարավորությամբ, մեկ այլ, ավելի մռայլ իրականություն ներթափանցեց. նրանք հասկացան, որ այն իրադարձությունը, որը նոր հույս էր տվել իրենց, փշրել էր մեկ այլ ընտանիքի հույսերը: Հակոբին տրված կյանքի հնարավորությունը մեկ ուրիշի մահվան գնով էր ձեռք բերվել:

Հոգևոր սրտի փոխպատվաստման, մեղքից փրկության, այստեղ և հիմա ավելի լավ կյանքի, իսկ հետագայում նաև հավիտենական կյանքի մեր հնարավորությունը նույնպես ձեռք է բերվում մեկ այլ կյանքի գնով: «Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ՝ երբ որ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8): Նկատեք, որ Քրիստոսը մեռավ մեզ համար ոչ թե այն ժամանակ, «երբ մենք արժանի էինք», կամ «երբ մենք կատարելապես հնազանդվեցինք Աստծո օրենքին», կամ նույնիսկ «երբ մենք գիտակցեցինք մեր կարիքը», այլ «երբ դեռ մեղավոր էինք»:

Առանց փոխպատվաստման Հակոբի սրտի վիճակն ավելի կվատանար: Նրա հուսահատ վիճակը նրան այն ունենալու իրավունք էր տալիս: Եվ նա ստիպված էր կախման մեջ լինել ուրիշից, ինչ-որ տեղից, որ կտար նրան առողջ սիրտ: Վաճառքում ոչ մի սիրտ չկար, և եթե լիներ էլ, նա և նրա ընտանիքը չէին կարող այն գնել: Սա ճիշտ է նաև փրկության առումով. «Որովհետև մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»։ Այսպիսով, մենք բացահայտում ենք, որ այն համարը, որը մեզ զգուշացնում է, որ մենք վաստակել ենք մահը, ազդարարում է նաև այն միջոցի մասին, որ տրվում է մեզ որպես նվեր:

Անհապաղ հասանելիություն

Այս նոր սիրտը՝ ամբողջ հավիտենության ամենամեծ ու ամենաթանկ նվերը, կարող է քոնը դառնալ: Հերթագրման անհրաժեշտություն չկա: Սպասելու կարիք էլ չկա: Դու կարող ես այն ձեռք բերել այստեղ և հիմա. պարզապես խնդրիր: Դու տեսել ես քայլերը: Պարզապես գիտակցիր կարիքդ, խոստովանիր, որ նոր սրտի կարիք ունես, և խնդրիր Աստծուն տալ այն քեզ: Չկա որևէ կախարդական բանաձև, սահմանված բառեր չկան: Պարզապես խնդրիր:

Հակոբը սրտի փոխպատվաստման վիրահատությանը դիմակայեց բարձր տրամադրությամբ: Հիմա նա ոչ միայն նոր սիրտ ուներ, այլև նոր կյանք: Բայց նա պետք է սովորեր ապրել այդ նոր կյանքը: Երբ նոր սիրտ ես ստանում, պետք է նաև սովորես ապրել այդ նոր կյանքը: Աստված տվել է եկեղեցին՝ այլ մարդկանց միաբան հաստատությունը, նրանց, ովքեր նոր սիրտ են ստացել, որպեսզի նրանք սովորեցնեն քեզ ըստ պատշաճի ապրել այդ նոր կյանքը: Վայելիր նվերդ:

* Անունը փոխված է: